կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-17 20:11
Աշխարհ

Թրամփի խորհրդականը նրան համեմատել է Ռեյգանի հետ

Թրամփի խորհրդականը նրան համեմատել է Ռեյգանի հետ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Էնտոնի Սկարամուչին նրան համեմատել է Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի հետ, փոխանցում է РИА Новости-ն:

Սկարամուչին Դավոսում ելույթի ժամանակ նշել է, որ Թրամփը «մանրակրկտորեն աշխատում է» երդմնակալության իր խոսքի վրա։

«Ակնկալում եմ, որ դա կլինի պատմական ելույթ», - ասել է Թրամփի խորհրդականը։

Նա հիշել է 1991թ․ Ռեյգանի հայտնի ելույթը, երբ միջազգային հանրությունում շատերը չէին վստահում նրան, բայց շուտով «գիտակցեցին, որ նա խաղաղության մարդ է, բարեգութ», որը կյանքի կոչեց իր խոստումները։

«Ակնկալում եմ, որ նույնը տեղի կունենա նաև նախագահ Թրամփի հետ», - հավելել է խորհրդականը։