|
Փոխարժեքներ
16 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.7 |
| EUR | ⚊ | € 448.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.8049 |
| GBP | ⚊ | £ 510.68 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Հունվարի 22-ին «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցի կապակցությամբ Ստամբուլի Քադըքոյ շրջանի «1971 գրադարանում» «Հրանտից հետո» խորագրով մեծ քննարկում կանցկացվի:
Ըստ Demokrathaber-ի՝ DVV International-ի և Demokrat Haber-ի համատեղ կազմակերպած միջոցառման ընթացքում կքննարկվեն Հրանտ Դինքի սպանությանը հաջորդած իրադարձությունները, ինչպես նաև 10 տարվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները, հատկապես` հայ երիտասարդության շրջանակում:
Միջոցառումը կվարի DVV International-ի աշխատակից Այշե Օքթեմը: Կլինի նաև զրույց Ցեղասպանության մասին: