|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Վիրավոր զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է Տեղեկացրել էինք, որ դեկտեմբերի 29-ի լույս 30 -ի գիշերը հակառակորդի կրակոցներից մեկ զինծառայող է վիրավորվել` ժամկետային զինծառայող Գարիկ Վարդանյանը:
Yerkir.am -ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ վիրավոր զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծանր, որևէ փոփոխություն չկա:
«Զինծառայողը դեռ կոմայի մեջ է»,- ասաց Հովհաննիսյանը: Նշենք, որ Գարիկ Վարդանյանին, վիրավորում ստանալուց ժամեր անց, տեղափոխել էին կենտրոնական զինվորական հոսպիտալ: