Տեղեկացրել էինք, որ հունվարի 23-ի առավոտյան Տավուշի մարզի Բերդի շրջանում հակառակորդի հարձակման ժամանակ վիրավորվել էր շարքային Հովհաննես Ավանեսյանը:
Yerkir.am-ի հետ զրույցում Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի բուժծառայության պետ Արտաշես Խաչատրյանը հայտնեց, որ զինծառայողի վիճակը փոքր-ինչ բարելավվել է:
«Եթե նախկինում Հովհաննեսի վիճակը ծայրաստիճան ծանր էր, հիմա արդեն ծանր կայուն է: Սպասում ենք, որ ուժերը մի քիչ վերականգնվեն, որ փորձենք ողնաշարն էլ վիրահատել, քանի որ ողերի հետ կապված խնդիրներ կան»,- ասաց նա:
Բժիշկը նշեց նաև, որ զինծառայողի գիտակցությունը տեղն է, սնվում է, ինքնուրույն շնչում: