|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Տեղեկացրել էինք, որ այսօր առավոտյան հակառակորդը հարձակում էր գործել Տավուշի մարզի Բերդի շրջանում, որի հետևանքով հայկական կողմն ունի երկու զոհ և վիրավորներ:
Yerkir.am-ի հետ զրույցում Բերդի հոսպիտալի տնօրեն Էդիկ Գրիգորյանը հայտնեց, որ քիչ առաջ է ավարտել զինծառայող Հովհաննես Վարուժանի Ավանեսյանի վիրահատությունը:
«Վիճակը ծայրաստիճան ծանր է, բայց` կայուն: Թոքը, լյարդն է վնասված եղել, մի քանի գործոնների ազդեցությամբ պայմանավորված վնասվածք է ստացել: Բարեբախտաբար, վիրահատությունը հաջող է անցել»,- ասաց Գրիգորյանը:
Նշենք, որ վիրահատությունը տևել է 6-ից ավելի ժամ: