|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Երեկ Գերմանիայի Պոտսդամ քաղաքում տեղի է ունեցել հայ ժողովրդի բարեկամ, գերմանացի հրապարակախոս Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը:
Տուն-թանգարանը վերջին մեկ տարում Գերմանիայում բացված երկրորդ գիտապատմական կենտրոնն է, որը կարող է նպաստել հայագիտության տարբեր ոլորտների, նաև Ցեղասպանության ուսումնասիրմանը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունը, բացման արարողությանը ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես են եկել Գերմանիայի կանցլերի գրասենյակի պետքարտուղար, մշակութային և տեղեկատվական հարցերով ներկայացուցիչ Բերնդ Նոյմանը, Բեռլին-Բրանդենբուրգ երկրամասի գիտության, հետազոտությունների և մշակույթի նախարար, պրոֆեսոր Սաբինե Կունստը, Պոտսդամի քաղաքապետ Յան Յակոբսը:
Միջոցառմանը մասնակցեց և ելույթով հանդես եկավ Գերմանիայում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը: Միջոցառման կապակցությամբ ուղերձներ էին հղել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: