Իսրայելական զինվորականները նախազգուշական կրակ են բացել՝ Լիբանանի սահմանի ուղղությամբ օդ կրակելով, - այդ մասին տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով լիբանանյան ազգային գործակալությանը՝ NNA-ին: Միջադեպը տեղի է ունեցել «երկնագույն գծի» մոտ, Քուրում Ալ-Շարկի շրջանում, Մեյս Ալ-Ջաբալի հարավում: 
ԶԼՄ-երի փոխանցմամբ՝ թանձր մառախուղի պատճառով իսրայելական զինվորները ուշ են նկատել լիբանանյան զինվորական մեքենան, որը սահմանի երկայնքով իրականցնում էր պարեկային շրջայց: 
 
 
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ից իսրայելական բանակն իրականացնում է  «Հյուսիսային վահան» գործողությունը: