|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
2017-ի հունվարի 1-ից Ֆրանսիայում ուժի մեջ կմտնի նոր օրենքը, որը վերաբերում է մահից հետո օրգանների դոնոր դառնալուն:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, նոր օրենքի համաձայն` երկրի յուրաքանչյուր քաղաքացի հետմահու ինքնաբերաբար դոնոր է դառնում, եթե նախապես նրա անունը նշված չի եղել հրաժարվողների ցանկում:
Այն քաղաքացիները, որոնք չեն ցանկանում դոնոր դառնալ, պետք է անձամբ խնդրեն իրենց ներառել հատուկ ցանկում: Նման հայտ լրացնել պետք է համապատասխան վարչությունում: Հրաժարվողների ցանկում արդեն 150 000 մարդ է գրանցվել: