Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ադրբեջանում դեկտեմբերի 31-ից չի գործում Mediaforum.az կայքը: Բանն այն է, որ Ադրբեջանի նոր օրենքով ԶԼՄ-ները պետք է իրենց դրամաշնորհները գրանցեն եւ պետությունից հատուկ թույլտվություն ստանան` դրամաշնորհներն օգտագործելու համար: Պարզվում է, որ Ադրբեջանի արդարադատության նախարարությունը նման թույլտվություն չի տվել, ուստի Mediaforum.az-ի աշխատակիցները կոլեկտիվ արձակուրդ են գնացել՝ սկսած հունվարի 31-ից:
ԳԱԼԱ-ն այս թեմայով զրուցել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ:
«Իրավապաշտպանը զրույցում տեղի ունեցածը դիտարկել է Ադրբեջանում ստեղծված ընդհանուր վիճակով, հասարակական կազմակերպությունների, լրագրողների եւ իրավապաշտպանների նկատմամբ կիրառվող ճնշումների ընդհանուր ֆոնին: Իրավապաշտպանը առանձնապես ընդգծել է լրագրող Խադիջա Իսմայիլովայի եւ իրավապաշտպան Լեյլա Յունուսի նկատմամբ ճնշումները, ծաղր ու ծանակը՝ կարծիք հայտնելով, որ լրագրողների, լրատվական կազմակերպությունների, իրավապաշտպանների նկատմամբ Ադրբեջանի քաղաքականությունը պետք է դիտարկել ընդհանուր համատեքստում, եւ որ ժամանակն է, որպեսզի միջազգային իրավապաշտպան կառույցները, միջազգային հանրությունը միջամտեն այդ իրավիճակին:
«Չեմ կարող բացատրել, թե ինչո՞ւ են հանդուրժում այս վիճակը, եւ ինչի՞ է ձգտում Ադրբեջանն ընդհանրապես: Դա ինձ համար անբացատրելի է, գուցե քաղաքակա՞ն ինչ-որ իրավիճակներով է բացատրվում՝ Ադրբեջան-Ռուսաստան-Արեւմուտք… Ակնառու է, որ որքան Արեւմուտքը եւ հեղինակավոր կառույցները՝ այդ թվում պետությունների ղեկավարների մակարդակով, շատ խառնվեցին, այնքան Ադրբեջանը ավելի ծանր քայլերի դիմեց, ծանրացրեց պայմաններն իրավապաշտպանների, լրագրողների նկատմամբ: Անբացատրելի է, երկիրը կարծես փորձում է մտնել փակուղի, ինչի՞ է ձգտում Ադրբեջանն այս իրավիճակում: ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարն անձամբ էր այցելել եւ բավականին էմոցիոնալ արտահայտվել էր ֆեյսբուքյան իր էջում՝Ադրբեջանում ստեղծված իրավիճակի հետ կապված: Եւ այս հորդորներին, որ հնչում են երկրների եւ կառույցների ղեկավարների մակարդակով, ինչու է Ադրբեջանն այդքան լուռ պատասխանում, եւ ինչի՞ է ձգտում ընդհանրապես…»:
Իրավապաշտպանը կարծիք է հայտնել, որ միջազգային մակարդակով անհրաժեշտ է կոնկրետ գործուն քայլերի դիմել՝ Ադրբեջանին սանձազերծելու անմարդկային քայլերի համար»,- գրում է ԳԱԼԱՆ-ն: