|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
ՀԱՊԿ-ում տագնապով են ընդունել ՀՀ Չինարի գյուղի մոտ զինված հարձակման մասին տեղեկատվությունը: Այդ մասին հաղորդվում է ՀԱՊԿ պաշտոնական կայքում:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նշում է, որ ՀԱՊԿ անդամ երկրի տարածքում այդ գործողությունները դիտարկում են որպես սադրիչ, առավել ևս` ԼՂՀ-ում ապրիլյան դեպքերից հետո:
«Թվում էր` երկու կողմերի, ինչպես նաև մի շարք պետությունների ղեկավարների գործադրած ջանքերից հետո ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացն ավելի ակտիվորեն կընթանա: Սակայն վերջին շրջանում տարածաշրջանից հրադադարի խախտման վերաբերյալ լուրերը, առավել ևս` մահվան հանգեցրած` դեկտեմբերի 29-ի միջադեպը լուրջ մտահոգության առիթ են տալիս»,- նշել է նա: