Միասին կարող ենք
կարևոր
2038 դիտում, 1 տարի առաջ - 2025-02-02 11:54
Քաղաքական

Ցասումն ուղղված էր ոչ թե առ Իրան, այլ ադրբեջանական հիմքեր ու շահեր ունեցող հոգեբանական դիվերսիային. դիտարկում

Ցասումն ուղղված էր ոչ թե առ Իրան, այլ ադրբեջանական հիմքեր ու շահեր ունեցող հոգեբանական դիվերսիային. դիտարկում

Քաղաքագետ, ԵՊՀ դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է.

«Այսպիսով Երևանում ենթադրաբար Իրանի քաղաքացիությամբ էթնիկ ադրբեջանցիների մի մեծ խումբ իրականացնում է հոգեբանական դիվերսիա, որի բնույթը ադրբեջաներենով կատարվող երգն է Ղարաբաղ -Ղարաբաղ բառերով ու ընդգծված բացականչմամբ: Բացի դիվերսիոն և հրարիչ ենթատեքստից որևէ այլ շերտ դժվար է գտնել այդ հստակ ակցիայի մեջ: Դժվար, թե այդ դիվերսիայի մեջ հնարավոր է գտնել մեկ էլեմենտ որտեղ առկա է ազգությամբ իրանցու կամ Իրանի քաղաքացու մոտիվացիա:

Մինչ ԱԱԾ-ն հաջորդ օրը հանդես եկավ մամլո հաղորդագրությամբ առ այն, որ հրապարակված նյութի անձիք Իրանի քաղաքացիներ էին, հանրությունն այլևս մասնագետների օգնությամբ և մեկնաբանություններով ծանուցված էին նյութի և երգի բովանդակությանն ու լեզվին, որը ոչ թե պարսկերեն էր այլ ադրբեջաներեն: Այսինքն հանրության մոտ հրապարակված նյութի առումով կար ԶՐՈ վերաբերմունք առ Իրան և իրանական ենթատեքստ ու պատկանելիություն: Ողջ ցասումն ու զայրույթը հիմնված էր նյութի ադրբեջանապատկան բովանդակությանը ու հոգեբանական դիվերսիային:

Հիմա, առերևույթ ադրբեջանական հիմքեր, շահեր ունեցող հոգեբանական դիվերսիոն բնույթ ունեցող գործողությունը նկարած և հրապարակման միջոցով բոլորիս տեղի ունեցածը ծանուցած նյութի հեղինակին ձերբակալելը ինչ է, եթե ոչ տվյալ դիվերսիայի շարունակություն ըստ սցենարի: Տրամաբանությունն առնվազն հուշում է, որ հրապարակում տեղի ունեցած հոգեբանական դիվերսիան ուներ շարունակության նպատակ, որովհետև դժվար, թե որևէ մեկը 10-15 ադրբեջաներեն բարձր երգող և Ղարաբաղ-Ղարաբաղ մասը շեշտող տղամարդկանց չնկարեր և չտարածեր:

Այս դիվերսիոն սցենարի շարունակությունն ու տեղական հանձնառությունը դեռ կարող է շատ շերտեր բացել, բայց կա մեկ շերտ, որը մեզ օտար և մերժելի երևույթների հետ ադապտացնելն է և ադապտացման գծի մեջ նաև գործուն հանձնառությունների կատարումը՝ դիցուք իրավական, ուժային ապահովագրումը և կանխարգելումը, ինչին էլ կարծես ականատես ենք հիմա:

P.S. Բաքվում ադրբեջանցիները դատում են հայերին: Երևանում ձերբակալում են հայերին՝ երգող էթնիկ ադրբեջանցիներին նկարելու և տարածելու համար»: