|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Արցախի Հանրապետության Հանրային Խորհուրդը հայատարարություն է տարածել.
«Հարգելի՛ լրագրողներ և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ,
Հրավիրում ենք լուսաբանելու:
Սույն թվականի ապրիլի 3-ին՝ ժամը 16։00-ին, ՀՀ-ում Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում (ք․ Երևան, Նաիրի Զարյան 17/2) տեղի կունենա Արցախի հանրային խորհրդի կողմից կազմակերպված պանելային քննարկում՝ նվիրված արցախցիների նկատմամբ ատելության խոսքի և խտրական վերաբերմունքի դրսևորումներին, այդ համատեքստում անձանց նկատմամբ հետապնդումներին, ինչպես նաև արցախցիների վերադարձի իրավունքի շուրջ խոսույթին։
Միջոցառման նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը վերոնշյալ խնդիրների վերաբերյալ, քննարկել դրանց ազդեցությունը մարդու իրավունքների պաշտպանության, հասարակական բևեռացման և հանրային միջավայրի վրա, ինչպես նաև անդրադառնալ արցախցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձի շուրջ խոսույթին՝ հաշվի առնելով այն մարտահրավերները, որոնց բախվում են այդ հարցի շուրջ հանրային և իրավապաշտպան գործունեություն ծավալող անձինք և կազմակերպությունները։
Քննարկմանը ներգրավված են ոլորտի փորձագետներ և իրավապաշտպաններ՝ Գեղամ Ստեփանյանը, Նարե Սիմոնյանը, Հովհաննես Խուդոյանը և Լարիսա Ալավերդյանը:
Միջոցառմանը հրավիրված են նաև քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ»։