կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-27 18:45
Քաղաքական

Գալուստ Սահակյանը շնորհավորել է ԱԺ աշխատակազմին

Գալուստ Սահակյանը շնորհավորել է ԱԺ աշխատակազմին

Դեկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն Ազգային ժողովի Ոսկեզօծ դահլիճում ամանորյա տոնական ընդունելության էր հրավիրել ԱԺ աշխատակազմին:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է ԱԺ աշխատակազմին Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: Նշելով, որ անցնող տարում աշխատակազմը կարողացել է իր առջեւ դրված խնդիրներն արժանապատվորեն հաղթահարել՝ պարոն Սահակյանը շնորհակալություն է հայտնել ԱԺ աշխատակիցներին երկարամյա համատեղ աշխատանքի համար:

«Տա Աստված այս տարին ավելի լավը լինի ձեզ համար, հայ ժողովրդի համար նոր ձեռքբերումների տարի լինի, մեր երեխաներն ավելի լավ ապագա ունենան»,-ասել է Գալուստ Սահակյանը:

Աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար ՀՀ ԱԺ պատվոգրով, ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով, ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրով եւ ՀՀ ԱԺ նախագահի հուշանվերով` անվանական ժամացույցով, պարգեւատրվել են ԱԺ նախագահի աշխատակազմի եւ ԱԺ աշխատակազմի բազմաթիվ աշխատակիցներ: 


27.12.2016