|
Փոխարժեքներ
04 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատված «2016-2017 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգի և ժամանակացույցի»՝ դեկտեմբերի 26-ին հանրակրթական ավագ և միջնակարգ դպրոցներում տեղի է ունեցել 12-րդ դասարանի աշակերտների «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի գրավոր ավարտական քննությունը:
Քննական թեստերը ժամանակին տրամադրվել են դպրոցներին՝ քննությունների կազմակերպման նպատակով: «Հայոց լեզու և գրականություն» առարկայի քննություն հանձնելու համար նախապես հայտ է ներկայացրել հանրակրթական ավագ և միջնակարգ դպրոցների 12-րդ դասարանի 3893 աշակերտ: Ըստ քննական ժամանակացույցի՝ «Մաթեմատիկա» /գրավոր/ ավարտական քննությունը տեղի կունենա դեկտեմբերի 28-ին,
«Հայոց պատմություն» /գրավոր/ քննությունը՝ դեկտեմբերի 29-ին: Հիշյալ առարկաներից քննություն հանձնելու նպատակով հայտ են ներկայացրել համապատասխանաբար 5904 և 8556 աշակերտներ:
Այն աշակերտները, ովքեր չեն հայտագրվել և այս փուլում քննություններ չեն հանձնել, համաձայն «2016-2017 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգի և ժամանակացույցի»՝ հունիսին հնարավություն կունենան նշված առարկաներից հանձնել միասնական կամ ավարտական քննություն՝ ըստ իրենց նախապես լրացված հայտի:
ՀՀ ԿԳՆ