Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ հունվարի 11-ից կմեկնարկեն 2021-2022 ուսումնական տարվա՝ հունվարին անցկացվելիք պետական ավարտական քննությունները:
12-րդ դասարանում սովորողները հունվար ամսին կհանձնեն պետական ավարտական քննություններ.
1) «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից՝ գրավոր (թեստ), 11.01.2022 թ.,
3) «Մաթեմատիկա» առարկայից՝ գրավոր (թեստ), 14.01.2022 թ.,
4) Ռուսերեն («Ռուսաց լեզու», «Ռուս գրականություն»)՝ բանավոր (ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար), քննաշրջանի ընթացքում,
5) «Մայրենի լեզու և գրականություն» առարկայից՝ բանավոր (ազգային փոքրամասնությունների դասարանների համար), քննաշրջանի ընթացքում, սովորողի ընտրությամբ:
Նշենք, որ 12-րդ դասարանի սովորողը հունվար ամսին կարող է հանձնել այն առարկաների պետական ավարտական քննությունները, որոնք չի ընտրել և չի ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում: Միասնական քննությանը մասնակցող սովորողը հունվարին պետական ավարտական քննություններ կարող է հանձնել այն առարկաներից, որոնք չի հանձնելու միասնական քննությունների համակարգով: Միևնույն առարկայից և՛ միասնական, և՛ պետական ավարտական քննություն հանձնելու դեպքում միջնակարգ կրթության ատեստատում գրվում է միասնական քննության ավարտական մասի գնահատականը (միավորը):
Պետական ավարտական քննությունները կկազմակերպվեն քննական կենտրոններում: Քննության մասնակից սովորողները կբաժանվեն խմբերի. յուրաքանչյուր խմբում ընդգրկված սովորողների թիվը չի կարող գերազանցել 20-ը: Քննությունների ընթացքում խստորեն կպահպանվեն հակահամաճարակային կանոնները և սոցիալական հեռավորությունը:
Նրանք, որոնք հունվար ամսին չեն հանձնի ավարտական քննությունները, կարող են դրանք հանձնել հունիսին: