Փոխարժեքներ
22 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.16 |
EUR | ⚊ | € 419.99 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 504.2 |
GEL | ⚊ | ₾ 142.18 |
Դեկտեմբերի 25-ին, ժամը 14.39-ին ահազանգ է ստացվել, որ Թալին-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Երեւան-Գյումրի հատվածի 72-րդ կմ-ին բախվել են «ВАЗ-2107» մակնիշի 31 SL 056 պ/հ (վարորդ` 1978 թ. ծնված Մ. Ե.) եւ «Volkswagen Passat» մակնիշի 35 AT 480 պ/հ (վարորդ` 1984 թ. ծնված Ա. Խ.) ավտոմեքենաները:
Փրկարարները «ВАЗ-2107» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել եւ շտապօգնության մեքենային մոտեցրել ուղեւոր 1964 թ. ծնված Թ. Կ. Ի-ին, վարորդին եւ ուղեւոր՝ 1959 թ. ծնված Ս. Ե.-ի դին, իսկ «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենայից՝ վարորդին եւ ուղեւոր՝ 1954 թ. ծնված Թ. Ա.-ին, վերջինս հոսպիտալացումից հետո Թալինի ԲԿ-ում մահացել է:
Բոլոր տուժածները հոսպիտալացվել են Թալին քաղաքի ԲԿ:
Աղբյուրը՝ Shamshyan.com