Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դեկտեմբերի 25-ին, ժամը 14.44-ին ահազանգ է ստացվել, որ Դալարիկ-Մյասնիկյան ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ВАЗ-21099» մակնիշի 34 UL 611 պ/հ (վարորդ Գ. Պ. ) եւ «Mitsubishi Pajero IO» մակնիշի 34 VR 370պ/հ (վարորդ Գ. Մ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ВАЗ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել Արմավիր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները «ВАЗ-21099» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել եւ շտապօգնության մեքենային են մոտեցրել ուղեւոր՝ 1977 թ. ծնված դին:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնի փականները: