Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Իմ օրը սկսվեց զանգով առաջին ալիքից,-գրում է Պոզները:
-Դուք նկարե՞լ եք բժիշկ Լիզային:
-Ոչ,-պատասխանեցի ես,- բայց շատ եմ ուզում նրան հրավիրել:
Հեռախոսի հակառակ կողմում լռեցին, ապա պատասխանեցին. «Այլևս չեք կարողանա. արդեն ուշ է»:
Սկզբում չհասկացա, թե խոսքը ինչի մասին է: Հետո շատ անհանգիստ հարցրեցի.
-Ինչու՞:Նա մահացե՞լ է:
-Նա վախճանվել է, համացանց մտե՛ք:
Չեմ կարողանում ուշքի գալ:Երբ մարդիկ նահատակվում են պատերազմական պայմաններում կամ ահաբեկչությունից՝ հասկանում ես, որ պատճառ կա: Չնայած որ դա ևս սարսափելի է: Այդ դեպքում կա թեկուզ սարսափելու տրամաբանություն, այսուհանդերձ տրամաբանություն է: Բայց այս մահը… Ես չեմ կարողանում հասկանալ ինչու են դեռ մարդիկ թռնում բոլոր ավիաուղիներից դուրս գրված ինքնաթիռներով: Մի՞թե դեռ պաշտպանության նախարարությունը չունի ավելի ժամանակակից միջոցներ: Չէ որ այդ նախարարությունը մյուսներից աղքատ չէ ( ենթադրում եմ):
Չգիտեմ ինչպես արտահայտեմ իմ խորին ցավակցանքը մահացածների ընտանիքներին: Չկան այլ խոսքեր,բացի արդեն վաղուց ասվածներից: Եվ, իհարկե, նման ողբերգության պարագայում խոսքերը անզոր են:
Երբեմն ասում են,որ անփոխարինելի մարդիկ չկան: Դա սուտ է: Յուրաքանչյուրն անփոխարինելի է: Առավել ևս Ելիզավետա Գլինկայի նմանները: Առանց նրա՝ Ռուսաստանը իսկապես աղքատացավ: