կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-16 16:52
Քաղաքական

Իսկապես ցավում եմ, որ Ձեզ համար կարևոր այս ծրագիրն արդեն առանց Ձեր մասնակցության կիրականացվի. Արարատ Միրզոյանը՝ Բրիտանիայի դեսպանին

Իսկապես ցավում եմ, որ Ձեզ համար կարևոր այս ծրագիրն արդեն առանց Ձեր մասնակցության կիրականացվի. Արարատ Միրզոյանը՝ Բրիտանիայի դեսպանին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթի հետ, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ԱԺ-ից։
  
«Այս ընթացքում մենք հասցրեցինք բավականին արդյունավետ աշխատել և հուսով եմ, որ հետագայում գործընկերային այս հարաբերությունները կշարունակվեն»,- ասել է Արարատ Միրզոյանը դեսպանին: 

ՀՀ ԱԺ նախագահը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին՝ Հայաստանի Հանրապետությունում ընտրական գործընթացների աջակցության ծրագրին մասնակցության համար, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» այժմ իրականացվող ծրագրին մասնակցելու համար:

«Եվ իսկապես ցավում եմ, որ Ձեզ համար կարևոր այս ծրագիրն արդեն առանց Ձեր մասնակցության կիրականացվի»,- ասել է Արարատ Միրզոյանը: