Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Իրավունք»-ը գրում է. «ՀԱԿ-ի ղեկավար, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը, «Իրավունքի» տեղեկություններով, ծանր են տարել նախկին ՀՀՇ-ականները, որոնք ժամանակին Տեր-Պետրոսյանի հետ ճանապարհ են անցել, սակայն այսօր առանձին քաղաքական գործունեություն են ծավալում։ «Ողբերգական ելույթ էր։ Մի քանի մանդատի համար Արցախի խնդիրն է շահարկում»,– մեզ հետ զրույցում սրտնեղած ասում էին ՀՀՇ-ականները։
Իսկ ցանկալի պատգամավորական հինգ մանդատներից մեկը, ըստ լուրերի, պետք է բաժին հասնի Տեր-Պետրոսյանի որդուն՝ Դավիթ Տեր-Պետրոսյանին։ Տեր–Պետրոսյանը ցանկանում է որդուն ամեն գնով պատգամավոր դարձնել, բնականաբար, չմոռանալով ՀԱԿ-ի մյուս անդամների՝ Արամ Մանուկյանի, Լևոն Զուրաբյանի, Ստեփան Դեմիրճյանի մասին։ Իսկ թե ով է լինելու ցանկալի հինգերորդը, դեռ պարզ չէ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։