Փոխարժեքներ
26 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մամուլում երեկ լուր շրջանառվեց այն մասին, որ ի թիվս այլոց ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Գյումրիից ԱԺ պատգամավորի թեկնածու է առաջադրվելու նաեւ Բալասանյանների ընտանիքի կրտսեր ներկայացուցիչներից: Բայց անակնկալն այն է, որ թեկնածուն լինելու է ոչ թե քաղաքապետի ավագ որդին գործարար՝ Միսակը, այլ կրտսերը` արտասահմաններում կրթված Խաչատուրը:
Այս լուրը թերեւս այնքան էլ հեռու չէ իրականությունից, քանի որ Միսակը նախընտրել է զբաղվել արտերկրում եւ Հայաստանում ունեցած իր բիզնեսով եվ մատնացույց արել առաջին մասնագիտությամբ միջազգայնագետ, երկրորդով իրավաբան եղբորը:
Հանուն հարազատ մարզից պատգամավոր գնալու գաղափարի, Խաչիկը հրաժարվել է չինական Գուանչժոում տնտեսական հարցերով գլխավոր հյուպատոսի պաշտոնից: Բալասանյանների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ սա Գյումրիի քաղաքապետի հին որոշումն է: Նա քաղաքականությունում միշտ տեսել է Խաչատուրին, դրա համար էլ ուղարկել է տարբեր երկրներում կրթվելու-վերապատրաստվելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում