Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Ղարաբաղյան խնդրի կարգավորմանն առնչվող հայտարարություններին, ընդգծեց, որ անտրամաբանական է համարում զիջումների մասին թեզը: Ըստ պատգամավորի` մենք ավելի շատ պետք է խոսենք պահանջների մասին, ոչ թե` զիջումների:
Արձագանքելով մեր այն դիտարկմանը, թե Լևոն Տեր-Պետրոսյանն ակնարկում է, որ Սերժ Սարգսյանն ասես մենակ է մնացել Ղարաբաղյան կարգավորման գործընթացի հետ և անգամ նրա կուսակիցները չեն սատարում նրան այդ հարցում, Ավետիսյանը պատասխանեց, որ նման բան չկա: «Բանակցող կողմը նախագահն է, համապատասխան կառույցները և նրանք, ովքեր ի պաշտոնե բանակցային գործընթացին կարող են մասնակցել: Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը բանակցություն էր վարում, 90 հոգո՞վ էր գնում` բանակցելու»,- ասաց նա
Պատգամավորը սխալ է համարում Ալիևի մասին նման համատեքստում խոսելը: «Մենք ընդհանրապես Ալիև անձի անունը ոչ մի պարագայում չպետք է շոշափենք, առավել ևս` նրա մասին որոշ բաներ ասել, որոնք կարող են ընկալվել, որ իբրև թե Ալիևի մասին դրական խոսքեր են ասվում: Թող հասարակությունը կարդա, հասարակությունն էլ իր եզրահանգումներն անի: Ես գտնում եմ` մեր իրականություն մեջ մենք իրավունք չունենք մարդու անուն տալու, որին ընդհանրապես չենք էլ ընդունում»,- մտահոգություն հայտնեց ՀՀԿ-ականը՝ հավելելով. «Եթե կան նման մարդիկ, որ նմանատիպ կարծիքներ ունեն, դա թող ժողովուրդը տեսնի ու հասկանա: Առաջիկայում էլ ընտրություններ են լինելու, թող ընտրություններում իրենց կարծիքը արտահայտեն: Պարզապես ես ցավում եմ, որ նման կարծիք արտահայտում է առաջին նախագահը»:
Դիտարկմանը, թե Տեր-Պետրոսյանի խոսքի ենթատեքստից չի՞ հասկացվում, որ նա անուղղակի ձևով հայտարարում է, որ Ղարաբաղի հարցի լուծման բանալին Ռուսաստանի ձեռքում է, Ավետիսյանը պատասխանեց. «Ղարաբաղի հարցի լուծման բանալին առաջինը հայկական երկու պետությունների ձեռքում է, հետո նոր` մյուսների, մյուսների մեջ Ռուսաստանն էլ կարող է մտնել, Ադրբեջանն էլ, բայց առաջին հերթին երկու հայկական պետությունների ձեռքում է»: