կարևոր
1084 դիտում, 1 օր առաջ - 2024-12-19 18:55
Հասարակություն

Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը գաղտնի են պահում՝ լկտի պատասխան տալով ԶԼՄ-ին

Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը գաղտնի են պահում՝ լկտի պատասխան տալով ԶԼՄ-ին

Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի Իտալիա կատարած այցի ընթացքում ծախսված գումարների չափը խիստ գաղտնի է պահվում ԶԼՄ-ներից։  Ավելին, ծախսված գումարների ու դրանց աղբյուրների մասին Panorama.am-ի հարցերին «Իմ քայլը» հիմնադրամից ցինիկ պատասխան են տվել։

Նույնիսկ շատ մոտավոր հաշվարկներով հարկատուների հաշվին Փաշինյանի կնոջ՝ շուրջ մեկ շաբաթ տևած այցը և վայելքները մի քանի միլիոն դրամ են արժեցել: Ըստ հրապարակված տեսանյութերի, Աննա Հակոբյանին ուղեկցել է անվտանգության առնվազն երեք աշխատկից, նրա հետ են եղել նաև անձնական վարսավիրն ու դուստրը:

Ի վերջո, հասարակությունն ու մամուլն իրավունք ունեն  իմանալու, թե որքան  է ծախսել Փաշինյանի կինը՝ ռուս-ուկրաինական պատերազմի 1000-րդ օրվա կապակցությամբ կազմակերպվող միջոցառումներին մասնակցելու, ուկրաինացի երեխաներին տեսակցելու և Վենետիկում  ճամփորդության համար:

Հիմա ամեն բան սկզբից։

Նոյեմբերի 26-ին Panorama.am-ը էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկատվություն ստանալու գրավոր հարցում է ուղղում կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանին։ Հարցումը ստորագրված է։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: