|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Աշխատանքային օրենսգրքի վերջին փոփոխությունը, որի միջոցով հնարավոր դարձավ բանավոր պայմանավորվածությունը` գործատուի և աշխատողի միջև, հանգեցրեց` աշխատանքային ուժի ձրի շահագործման:
Ռուբիկ Թադևոսյանը դարձել է խաբեության զոհ: Ինչպես «Երկրին» հայտնեց քաղաքացին, ինքը սույն թվականի մայիսի 20-27 աշխատել է Արեացիայի պեմզաբլոկի արտադրամասում: Եվ ըստ իր և գործատուի` որն այս դեպքում հանդիսանում է «Նարեկ Կոնտրաստ» ընկերությունը, բանավոր պայմանավորվածության, պետք է ստանար 21.000 դրամ աշխատավարձ: Գնալով աշխատավայր Թադևոսյանին չի հաջողվել գործատուներից որևէ մեկին գտնել: Քաղաքացին դիմել է մի շարք պետական կառույցների, սակայն նրանցից ոչ մեկը ճիշտ ուղղություն ցույց չի տվել:
Նման բողոքների թիվը գնալով աճում է: Հասարակ քաղաքացին չիմանալով իր իրավունքներն ընկնում է խաբեբաների թակարդը: Իսկ պետական մարմինները չեն ցանկանում ճիշտ ուղղորդել նրանց, ասելով, որ իրենց խնդիրը չէ: Պետությունը պետք է ստեղծի այնպիսի գործող մարմին, որը կուղղորդի և կպաշտպանի քաղաքացու աշխատանքային իրավունքները: