Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը այսօր խորհրդարանում, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի` քաղաքականություն վերադառնալուն, լրագրողներին ասաց, որ ինքը, իր կուսակցության նախագահը գնահատական են տվել երևույթներին, ոչ թե անձի:
«Մնում ենք նույն կարծիքին` բոլոր վատ երևույթները մենք մերժում ենք, բոլոր դրական երևույթները, որ կան` քաղաքական մշակույթի հետ կապված, մենք ընդունում ենք: Մենք անձերին չենք պիտակավորել, մենք խոսել ենք երևույթների մասին»,- ասաց ԱԺ փոխխոսնակը:
Շարմազանովը խորհուրդ տվեց չզարմանալ Ծառուկյանի վերադարձից և նշեց, որ դա նրա իրավունքն է:
Հարցին՝ Դուք, երևույթին գնահատականներ տալով, ասել եք, որ Գագիկ Ծառուկյանը չարիք է, որ քաղաքականությունը բազկամարտ չէ, որ կրկեսի վերածելու հայրենիք չունենք, Ձեր ասածներն ուժի մե՞ջ են, Շարմազանովը պատասխանեց. «Քաղաքական երևույթների, քաղաքական առկա սկզբունքների նկատմամբ իմ վերաբերմունքը չեմ փոխել և վստահ եմ, որ իմ կուսակցությունն էլ չի փոխել»:
Լրագրողի պնդող հարցին` Գագիկ Ծառուկյան երևույթը, այնուամենայնիվ, քաղաքականության մեջ չարի՞ք է, թե՞ ոչ, նա արձագանքեց. «Նույն բացասական գետը երկրորդ անգամ չեմ մտնի, հաջորդ անգամ չեմ կրկնի: Մենք ակնկալում ենք ազատ, արդար, բաց, թափանցիկ մրցապայքար բոլորի հետ»:
Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցության հնարավորության մասին Շարմազանովը նշեց, որ չկա:
Լրագրողներից մեկի հարցին՝ ուզում ենք հասկանալ` տեղի ունեցածից հետո Գագիկ Ծառուկյանը ձեզ համար շարունակո՞ւմ է մնալ մականունավոր, թե՞ ոչ, ԱԺ փոխխոսնակը պատասխանեց. «Ես Գալուստ Գրիգորիչը չեմ, բայց ինձ էլ է դժվար հասկանալ»:
Դիտարկմանը՝ հիմա հանրապետականները Ծառուկյանին չեն պիտակավորում, սա խոսում է այն մասին, թե նրա վերադարձը համաձայեցված է Սերժ Սարգսյանի հետ, Շարմազանովն արձագանքեց, թե նման տեղեկություն չունի: «Ես տեղեկություն չունեմ, որ ձեր նշած պերսոնան իշխանության հետ համաձայնության արդյունքում է վերադառնում կամ հեռանում: Այն ժամանակ էլ դա եղել է նրա որոշումը` միգուցե մեր հորդորների արդյունքում կամ իր գործընկերների հետ քննարկման արդյունքում, բայց դա եղել է նրա որոշումը»,- ասաց Շարմազանովը: