Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ արտահերթ նիստում կառավարության կառուցվածքի մասին և հարակից օրենքների քննարկման ժամանակ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա պատասխանեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանին, ով հեգնել էր, թե շնորհավորում է գործադիրին և հայտարարել. «Մի ժողովրդական խոսք կա՝ մեխն էլ է ձեր ձեռքը, չագուչն էլ, խփեք, թող գնա` մինչև կա՛մ մեխը կջարդվի, կա՛մ չաքուչը»:
Շարմազանովը նշեց, որ մեխն ու չագուչը քաղաքացիների ձեռքում է, ովքեր ձայն են տվել 4 խմբակցություններին:
Նշենք, որ «Ելքը» համարում է, թե այս փոփոխությունները երկիրը տանում են հետընթացի՝ սուպերվարչապետացման:
Շարմազանովն ասաց, որ այս փոփոխությունները բխում են սահմանադրական բարեփոխումների ոգուց: «Բնականաբար, իմ հարգելի ընդդիմադիր գործընկերների կարծիքների հետ համամիտ չեմ, փորձեմ հիմնավորել»,- ասաց նա ու շարունակեց. «Ամիսներ շարունակ մեր գործընկերները խոսում են վարչապետական կամ սուպերվարչապետական համակարգի մասին: Աշխարհում նման բան գոյություն չունի, գոյություն ունի խորհրդարանական համակարգ, և յուրաքանչյուր` խորհրդարանական համակարգը որդեգրած երկրում առաջին ջութակը ո'չ խորհրդարանի նախագահն է, ո'չ փոխնախագահը, ո'չ էլ ֆրակցիայի ղեկավարները, առավել ևս` ո'չ էլ ընդդիմությունը: Բոլոր խորհրդարանական կառավարման երկրներում առաջին ջութակը կառավարման ղեկավարն է»:
ԱԺ փոխնախագահը, անդրադառնալով հարցին` ինչո՞ւ ԱԱԾ-ն, ոստիկանությունը պետք է ենթարկվեն վարչապետին, հակադարձեց` բա էլ ո՞ւմ պիտի ենթարկվեն: Ըստ նրա՝ նման կերպ բարձրացվում է այդ մարմինների քաղաքական պատասխանատվությունը:
«Մենք պետք է առաջնորդվենք ոչ թե մեր անձնական ցանկություններով, այլ պետական շահով, և տեսանելի ապագայում, այո, ուժային ու անվտանգության կառույցները պետք է լինեն բացառապես կառավարության ղեկավարի անմիջական վերահսկողության ներքո: Երբ մենք ասում ենք խորհրդարանական վերահսկողություն, ինչի՞, մենք չունե՞նք վերահսկողական լծակներ, վարչապետն օդի՞ց է ընտրվելու: Մենք ենք ընտրելու»,- ասաց Շարմազանովը:
Նա անհիմն հայտարարություն համարեց այն, որ ասում են, թե նախագահական լիազորությունները տրվում են վարչապետին:
Ինչ վերաբերում է կառավարության դռնփակ նիստերին, Շարմազանովն ասաց. «Ինչպես կասեր մեր սիրելի Գալուստ Գրիգորիչը` դռնփակը թաքունը չի»: