Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ես անթույլատրելի եմ դիտում վիրավորական արտահայտությունները Զարուհի Փոստանջյանի հասցեին: Եթե Գալուստ Սահակյանի տարիքը, խորհրդարանում ունեցած կարգավիճակը մի կողմ դնենք, նրա արարքը տղամարդուն վայել չէ»,- խորհրդարանական այսօրվա ճեպազրույցի ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ անդրադառնալով ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի երեկվա ելույթին: Ռուբեն Հակոբյանը նշեց, որ ինքը անընդունելի է համարում անձնական վիրավորանքները որեւէ բանավեճի, ելույթի ժամանակ, իսկ Զարուհի Փոստանջայանի ելույթից անմիջապես հետո ինքն այդ մասին զգուշացրել է նաեւ Փոստանջյանին:
Ռուբեն Հակոբյանի խոսքերով, Գալուստ Սահակյանը գերազանցեց մինչ այս խորհրդարանի ամբիոնից հնչած բոլոր վիրավորական ելույթներին: «Պետք է նա քաջություն ունենա Զարուհի Փոստանջյանից ներողություն խնդրել»,- հավելեց Ռուբեն Հակոբյանը:
Քիչ անց անդրադառնալով Ռուբեն Հակոբյանի խոսքերն, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես ներողամիտ եմ, բայց երբեք ներողություն չեմ խնդրում»: ՀՀԿ խմբակցության ղեկավարի խոսքերով, ինքը ապրել է այնպես, որ ներողություն չխնդրի, իսկ Զարուհի Փոստանջյանին ոչ թե վիրավորել է, դեռ մի բան էլ գովել է՝ ասելով «պատկառելի տիկին»: