|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ նաև լրագրողներին, մասնավորապես` հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի այն հայտարարությանը, թե Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը պաշտոնանկ է արվել լրագրողների վատ աչքի պատճառով: Նա նշեց, որ դա, բնականաբար, հումորով է ասել, հետո Սեյրան Սարոյանը իրեն ասել է. «Չէ, լրագրողների աչքը չի բռնում, լավ աչք ա լրագրողների աչքը»:
Ինչ վերաբերում է նրան, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նեղացել է լրագրողներից, Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ անպայման զրուցելու է նրա հետ: Ըստ նրա` Գալուստ Սահակյանը նեղացել է լրագրողներից, որովհետև նրանք ԱԺ նախագահի ասածների ենթատեքստից կտրում են որոշ բառեր ու հրապարակում:
«Ինչքան էլ քաղաքական գործիչը պատրաստված լինի, եթե լրագրողը սկսի «մկրատով» նյութեր անել, լրիվ այլ պատկեր է ստացվում: Բայց Գալուստ Գրիգորիչը մեծահոգի է, նա դեռ կգա լրագրողների գիրկը»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը: