Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի երիտասարդներից Սերժ Թանկյանը շատ է ներշնչվել, քանի որ երիտասարդությունն իր արժանապատվությունը գիտակցում է և մտահոգվում երկրի թե՛ փոքր ու թե՛ մեծ հարցերով: «Ես դա շատ հարգեցի»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց աշխարհահռչակ System of a Down խմբի հիմնադիրը:
Ըստ նրա` սակայն Հայաստանում մի մեծ խնդիր կա` մարդիկ սպասում են, որ մեկը պետք է գա ու իրենց «ազատի» ստեղծված իրավիճակից: «Սա սխալ մտածելակերպ է, մենք ենք մեր ղեկավարները, մենք ենք որոշում կայացնողները, և ժողովրդի կամքին պետք է հետևել: Ոչ թե իմ համերգին սպասեն կամ ղեկավարության ինչ-որ որոշմանը, որ ոգևորվեն ու ինչ-որ քայլերի դիմեն»,- ասաց երգիչը:
Հարցին` չի՞ պատրաստվում համերգով հանդես գալ Հայաստանում` «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության շրջանակների ընդլայնման համար, Թանկյանը պատասխանեց, որ ոչինչ չի բացառում, սակայն իրենց նպատակը համերգ տալը չէ, այլ ժողովրդի` իր քվեին տեր լինելու գաղափարին նպաստելը:
«Ամեն ինչ կարելի է, բայց մեր խոսակցությունը համերգի մասին չէ: Համերգ լինի, թե` մեկ այլ բան` հարց չէ ինձ համար: Մի բան պետք է մտածենք, ներշնչող ինչ-որ բան պետք է լինի, և պարտադիր չէ, որ քաղաքական իրադարձություն լինի: Իբրև ժողովուրդ` երբեմն շատ ծանր ու խոժոռ ենք, և խնդալը շատ կարևոր է. պետք է մի քիչ կյանքը թեթևացնենք «խոժոռ» երկրի մեջ, խոժոռ իրադարձությունների ժամանակ մի քիչ թեթև ապրենք»,- ասաց Թանկյանը:
Ի դեպ, նա ասուլիսով էր հանդես եկել «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության շրջանակներում: