Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Լենինգրադ» լավագույն և աղմկահարույց, յուրօրինակ ռոք խումբը Երևանում համերգով հանդես կգա հոկտեմբերի 19-ին՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
***
Սերգեյ Շնուրովի և նրա խմբի ելույթը մշտապես ուժի և եռանդի անսպառ հոսք է, որն իր հետ դրական լիցքերի հզոր ալիք է բերում: Երաժիշտներն ամբողջապես նվիրվում են բեմին և ունակ են լարված պահել ցանկացած լսարան:
2016 թվականի «Լենինգրադի» համերգները ներառում են խմբի լավագույն հիթերը, որոնք համացանցում միլիոնավոր դիտումներ են հավաքում: Երաժիշտներն իրենց կոլեկտիվն անվանում են խմբավորում: Նրանք իրոք դարձան ֆենոմեն՝ և՛ իրենց ասելիքով և՛ ուղղվածությամբ, որոնք միանգամայն տարբերվում են: Նրանց մեջ կար այն ամենը, ինչը չպիտի դուր գար հանրությանը, սակայն հենց դա էլ դարձավ նրանց հաջողության գրավականը: Չնայած կատարման յուրաձևությանը, երգերում հնչող անպարկեշտ արտահայտություններին, հանդիսատեսն, այնուամենայնիվ, կարողացավ Սերգեյ Շնուրովի ստեղծագործություններում գտնել այն հիմնական ուղերձը, ասելիքը, որ նա սփռում է իր շուրջը մինչ օրս: Նա ոչ միայն հոյակապ երաժշտություն է ստեղծում, այլև առանձնանում է հեռուստահաղորդումներ վարելու իր ինտելեկտով: Նա ընդգծում է ճշմարտությունը՝ առանց ավելորդ պաճուճանքի: Երգերի տեքստերում հնչում է հենց այն, ինչը շատերի մտքում է՝ առանց որևէ բարոյական սահմանափակումների: Երևի հենց դրանով է «Լենինգրադ» խմբավորումը գերել իր երկրպագուներին: Ի դեպ, նրանց շարքերում կան իգական սեռի բազմաթիվ ներկայացուցիչներ: «Լենինգրադ» խմբին ներվում է ամեն ինչ. և՛ հարբած արարքները, և՛ «Шнура»-ի ձգվող տրիկոները և էլի շատ բաներ: Այսքան տարիների ընթացքում աշխարհում ոչ ոք չի կարողացել կրկնել «Шнура»-ի և նրա խմբի ֆենոմենը: Էթիլային սպիրտով և հանելուկային ռուսական արխետիպերով (նախաձևերով) համեմված երաժշտությունն ինչպես երբեք արդիական է այս բարդ ժամանակներում: Աշնան սկզբին Երևանում զվարճանքի թնդությունը բարձրացնելու նպատակով կժամանի հուժկու և զվարթ «Լենինգրադ» խումբը:
«Ռուսիայում մութ և բարդ ժամանակների գալուստը միշտ ուղեկցվել է տոնական զվարճանքներով, խորը տրանսի մեջ սուզվելով, մոգական երգերի և ծիսական պարերի կատարմամբ: Աշխարհում տիրող իրավիճակից ելնելով խումբը կազմել է նոր ծրագիր, որտեղ բոլորին արդեն հայտնի երգերը հնչում են միանգամայն այլ, անսպասելի պաթոսով, ուժով և լիրիկականությամբ: Եվ այդ ամենը երգերում դրված հեգնանքի և հումորի հետ ստեղծում են յուրօրինակ իմաստներ»:
Այս տարի «Լենինգրադի» յուրաքանչյուր նոր կոմպոզիցիա ուղեկցվում էր սկանդալով և միլիոնավոր «հավանումներով»: «Сумка»և «Вип» պատմություն-տեսահոլովակները միայն Յութուբում դիտել են ավելի քան 10 միլիոն մարդ:
«Նոր երգերը, որոնք արդեն լսել և դիտել են միլիոնավոր երկրպագուներ, ճշտությամբ արտահայտում են այս պահի տրամադրությունները: Դրանք կարծես տխրությամբ ծիծաղում են խնդիրների վրա: Եկել են հիանալի ժամանակներ ուժեղների և համարձակների համար»: Եվ «Լենինգրադը» հերթական անգամ առաջարկում է այս իրականության ի՛ր երաժշտությունը: Ամենատաքգլուխները, ամենաաննրբանկատն առ քաղաքականությունը, ամենաքննարկվողը և էլի շատ «ամենաները» «Լենինգրադ» խմբի մասին են:
***
Հենց Սերգեյ Շնուրովի խումբն է դարձել «Լավագույն ռոք-խումբ» անվանակարգի հաղթողը Муз-ТВ-ի ամենաառաջին՝ 2003 թվականի մրցանակաբաշխությանը: 10 տարիների ընթացքում «Լենինգրադի» երաժիշտները դուրս են գալիս բեմ և երգում անպարկեշտ երգեր՝ ոմանց զվարճացնելով, ոմանց փոխանցելով թաքնված իմաստը:
2008 թվականին Սերգեյ Շնուրովը հայտնեց «Լենինգրադ» խմբի կազմալուծման մասին և սկսեց զբաղվել նոր՝ «Рубль»պրոյեկտով: Իսկ երկու տարի անց՝ 2010 թվականին նույնքան անսպասելի կերպով հայտարարվեց «Լենինգրադ» խմբի կայանալիք համերգների և խմբի վերամիավորման մասին:
2011 թվականի ընթացքում խումբը թողարկեց միանգամից երկու ալբոմ՝ «Хна» և «Вечный огонь». 2012 թվականին խումբը ձայնագրեց «Рыба» ալբոմը՝ 16 կոմպոզիցիաներով:
2013 թվականը խմբի համար բավականին պտղաբեր էր: Նրանք մասնակցեցին միանգամից երկու միջազգային հայտնի երաժշտական Woodstock և Sziget փառատոների՝ Լեհաստանի երկու քաղաքներում: Ինչպես նաև «Финский залив» հայտնի երգի համար տեսահոլովակ նկարահանեցին:
2014 թվականին խումբը շարունակում է ակտիվ ստեղծագործական գործունեությունը. Շատ շրջագայում են, թողարկում երկու նոր ալբոմ՝ «Фарш» և «Пляж наш», ինչպես նաև նկարահանում են մի շարք տեսահոլովակներ:
Муз-ТВ-ի մրցանակաբաշխության հաղթող 2003 թվական - «Լավագույն ռոք-խումբ» մրցանակ
Муз-ТВ-ի մրցանակաբաշխության հաղթող 2016 թվական - «Լավագույն երգ» («Экспонат») մրցանակ: