Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Երեւանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում Հայաստանում առաջին անգամ մենահամերգով հանդես կգա անվանի դաշնակահարուհի Ելենա Բաշկիրովան:
Yerkir.am-ի հետ զրույցում փառատոնի մամուլի պատասխանատու Դավիթ Գրիգորյանը տեղեկացրեց, որ համերգը տեղի կունենա փետրվարի 2-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
«Բաշկիրովայի հետ Հայաստան կժամանի «Սիմենաուեր Իմպրեսարիատի» հիմնադիր նախագահ Սոնյա Սիմենաուերը, ով Բաշկիրովայի մենեջերն է: Սոնյա Սիմենաուերի հետ «Երեւանյան հեռանկարների» համագործակցությունը 13 տարվա պատմություն ունի. Սիմենաուերի հետ համատեղ ջանքերով Հայաստան են հրավիրվել բազում անվանի երաժիշտներ եւ խմբեր»,- ասաց Գրիգորյանը:
Երեւանյան համերգին կհնչեն Ֆ. Լիստի, Ի. Ալբենիսի, Գ. Ուստվոլսկայայի եւ Պ. Չայկովսկու գործերից:
Ի դեպ, 1998-ին Բաշկիրովան հիմնադրել եւ հանդիսանում է գեղարվեստական ղեկավարը Երուսաղեմի միջազգային կամերային երաժշտական փառատոնի, որը տեղի է ունենում ամեն տարի` սեպտեմբերին, միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների մասնակցությամբ։