|
Փոխարժեքներ
01 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.16 |
| EUR | ⚊ | € 432.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.6283 |
| GBP | ⚊ | £ 497.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, Հրազդանի, Ապարանի, Արագածի, Ստեփանավանի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի և Մեղրու ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Ջաջուռի և Քեթիի լեռնանցքներում տեղ- տեղ մերկասառույց է:
Հրազդանի, Տավուշի և Մեղրու ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մ:
Նշված ճանապարհներին սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։