|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին` ժամը 22:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բքի և վատ տեսանելիության պատճառով: Բուք է նաև Ապարանի, Արագածի, Սիսիանի, Մեղրու, Արթիկի և Սևանի ճանապարհներին:
Ապարանի, Արագածի, Ստեփանավանի, Գորիսի, Մեղրու, Սևանի և Գավառի ավտոճանապարհներին տեղ – տեղ մերկասառույց է:
Մեղրու ճանապարհներին ձյուն է տեղում:
Նշված ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաերթ Եղվարդի խճուղում