կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-02 10:34
Հասարակություն

Հանրապետության մեծ մասում շարունակում է ձյուն տեղալ

Հանրապետության մեծ մասում շարունակում է ձյուն տեղալ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ դեկտեմբերի  2-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մարալիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Հրազդանի, Ստեփանավանի, Տաշիրի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: 

Ջաջուռի, Քեթիի լեռնանցքներում և Տաշիրի  տարածաշրջանի  ճանապարհներին տեղ - տեղ մերկասառույց է: 

Մասիսի, Արտաշատի, Տաշիրի, Մարալիկի, Նոյեմբերյանի, Տավուշի, Մեղրու ավտոճանապարհներին  մառախուղ է, տեսանելիությունը՝ 70-80 մ:

Նշված ճանապարհներին սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ: 

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով։