կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-30 15:45
Հասարակություն

Կհաջողվի՞ ապահովել բնակչության ինքնաբավության`պարենային անկախության, անհրաժեշտ մակարդակը

Կհաջողվի՞ ապահովել բնակչության ինքնաբավության`պարենային անկախության, անհրաժեշտ մակարդակը

Կառավարության վաղվա նիստի օրակարգում գյուղատնտեսության նախարարությունը ներառել է հարց` հավանություն տալ «ՀՀ պարենային անվտանգության ապահովման հայեցակարգ»-ին:

Հայաստանի Հանրապետության ազգային պարենային հաշվեկշռի վերջին տարիների տվյալների ուսումնասիրությունը վկայում է, որ էներգետիկ արժեքով հաշվարկված, կենսապես կարևորագույն սննդամթերքի ինքնաբավության մակար­դակը կազմում է գրեթե 60 տոկոս: Նշված ցուցանիշը պարենային անվտան­գության տեսանկյունից միջազ­գայ­նորեն ընդունված չափանիշներից ցածր է, հետևա­­բար` առաջնահերթ խնդիր­ներից է առաջիկայում ինքնաբավության (պարե­նային անկախության) անհրաժեշտ մակարդակի ապահովումը:

Ներկայումս հանրապետության ագրոպարենային ոլորտում իրականացվում է կենսապես կարևո­րագույն սննդամթերքի,  մասնավորապես` պարենային ցորենի, հատիկա­ընդեղեն մշա­կաբույսերի, կաթի, կաթնամթերքի, մսի, մսամթերքի ինքնաբավության մակար­դակի բարձրացման քաղա­քականություն: Ագրոպարենային համակարգում, հատ­կապես` գյուղա­տնտեսության ոլորտում առկա ինտենսիվ և էքստենսիվ զարգացման զգալի չօգտագործված ներուժի առկայությունը հնարավորություն է ընձեռում նպա­տակամետ քաղաքականության իրականացմամբ միջնաժամկետ հեռանկարում երկրի պարե­նային ինքնաբավության մակարդակը բարձրացնել 10-15 տոկոսով:

Նախագծի կարգա­վորման նպատակը ըստ առանձին ոլորտների` երկրի մակրո­տնտեսության, սոցիալական հատվածի, գյուղատնտեսության, առողջապահության, բնա­պահ­պանության, արտակարգ իրա­վի­ճակների բնագավառներում պարենային անվտան­գության ապահովմանն ուղղված միջոցառումների և դրանց գնահատման չափա­նիշների սահմանումն է, որը հնարավորություն կընձեռի վարել փոխհա­մա­ձայնեց­ված և համակարգված միասնական քա­ղաքականություն: Հետևաբար` միջոցա­ռումների ծրագրում, ըստ պետական կառավարման առանձին մարմինների համակարգման ներքո գտնվող բնագավառների, սահմանվել են պարենային անվտանգության հայե­ցակարգի դրույթներից բխող 2017-2021 թվականների քաղաքականության հիմ­նական ուղղու­թյունները, միջոցառումները, դրանց իրականացումից ակնկալվող արդյունք­ները, պատաս­խանատու կատարողները, ժամկետները, ֆինանսավորման աղբյուր­ները:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում են հետևյալ   հիմնական արդյունքները՝ անհրաժեշտ նախադրյալներ կստեղծվեն երկրի պարե­նային անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների փոխհա­մա­ձայնեց­ված և համակարգված իրականացման համար, տեղական ար­տադրության հաշվին կբարձրանա կարևո­րագույն սննդամթերքի նկատմամբ սպա­ռողական պահանջարկի բավարարման մակարդակը, նախադրյալներ կստեղծվեն բնակչու­թյան կենսամակարդակի բարձ­րացման, աղքա­տության կրճատման, գյուղական բնակավայրերի ամրապնդման ու զարգացման համար: