Փոխարժեքներ
13 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.86 |
EUR | ⚊ | € 430.74 |
RUB | ⚊ | ₽ 4.796 |
GBP | ⚊ | £ 511.04 |
GEL | ⚊ | ₾ 141.89 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ֆինանսների նախարարությունը ներառել է ՀՀ կառավարության և Միավորված ազգերի զարգացման ծրագրի միջև համաֆինանսավորման համաձայնագրի թիվ 1 փոփոխության կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին հարցը:
ՀՀպետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարության և Միավորված Ազգերի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ) միջև 2012թ. օգոստոսի 27-ին ստորագրվել է համաֆինանսավորման համաձայնագիր, ըստ որի` ՀՀ կառավարությունը պարտավորվում է ՄԱԶԾ-ին, որ Ծրագիրն իրականացնողին, հասանելի դարձնել Ծրագրի ֆինանսավորման նպատակով Եվրոպական ներդրումային բանկից ներգրավված վարկային և Եվրոպական Միությունից ստացված դրամաշնորհային միջոցները:
2016թ. ապրիլի 15-ին ՀՀ և Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրվել է «2012թ. օգոստոսի 7-ին ՀՀ-ի և ԵՆԲ-ի միջև ստորագրված «Սահմանային անցակետեր և ենթակառուցվածք» ֆինանսական պայմանագրի փոփոխություն 3» նամակ-համաձայնագիրը, որով Ծրագրի ֆինանսավորման նպատակով ԵՆԲ-ը տրամադրում է 534.000 եվրո գումարի չափով հավելյալ վարկային միջոցներ: