կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-21 13:20
Հասարակություն

Արթուր Աղաբեկյանը և Պարգև Սրբազանը «Հեռուստամարաթոն 2016»-ի շրջանակներում գտնվում են ԱՄՆ-ում

Արթուր Աղաբեկյանը և Պարգև Սրբազանը «Հեռուստամարաթոն 2016»-ի շրջանակներում գտնվում են ԱՄՆ-ում

«Իմ Արցախը» խորագիրը կրող «Հեռուստամարաթոն 2016»-ին ընդառաջ Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը և Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը այս օրերին գտնվում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Այս մասին հայտնում է Artsakhpress.am-ը:

Նոյեմբերի 18-ին փոխվարչապետ Աղաբեկյանը և Պարգև Սրբազանը հյուրըկալվել են ԱՄՆ-ում գործող մի շարք խոշոր հայկական հեռուստաընկերություններում, որտեղ մասնավորապես խոսել են Արցախի սոցիալ-տնտեսական կյանքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի ունեցած կարևոր դերի մասին: Արթուր Աղաբեկյանը իր ելույթներում անդրադարձել է նաև ապրիլյան պատերազմի թողած հետևանքների և այն հաղթահարելու գործում համահայկական ջանքերի անհրաժեշտության մասին:

Նոյեմբերի 19-ին հանրապետության փոխվարչապետն ու հոգևոր թեմի առաջնորդը հանդիպել են ԱՄՆ Արևմտյան շրջանի Հնչակյան և Ռամկավար ազատական կուսակցությունների վարչական մարմինների ներկայացուցիչների հետ: Փոխվարչապետը բարձր է գնահատել նրանց դերը ինչպես հայապահպանության, այնպես էլ ազգային նշանակության այլ հարցերի լուծման ուղղությամբ կատարվող քայլերում: Կողմերը քննարկել են Արցախի անվտանգությանն ու սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Կուսակցությունների ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել շարունակել իրենց աջակցությունը Արցախի զարգացման գործին, այդ թվում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Իմ Արցախը» ծրագրին, որը միտված է Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը:

 Մանրամասն՝ սկզբնաղբյուրում