| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգեւ սրբազանը շուրջ 3 տարի է՝ ԱՄՆ-ում է։ 2020 թ. նոյեմբերին տեղեկացանք, որ նա, առողջական վիճակով՝ սրտի խնդիրներով պայմանավորված, մեկնել է, իսկ 2021 թ. հունվարի 21-ին ազատվեց թեմի առաջնորդի պաշտոնից ու նշանակվեց հատուկ հանձարարություններով հայրապետական նվիրակ:
Վերջին 3 տարին ԱՄՆ-ում նրա կյանքի մասին հանրությունը տեղեկացել է մի քանի լուսանկարից, որտեղ նա հայ համայնքի ներկայացուցիչների՝ դերասան Սոս Կարապետյանի, Շպրոտի ու այլոց ընկերակցությամբ նստած է սեղանի շուրջ։ Սրբազանը վերջին անգամ հանրային խոսք է ասել` տեսաուղերձով պատասխանելով Վարդան Ղուկասյանին՝ Դոգին, սակայն Արցախի շրջափակման ու Հայաստանի վիճակի մասին Պարգեւ սրբազանը չի խոսել։
Մեզ ասացին, որ նա սպասում է գրինքարտ ստանալուն, որ սրտի փոխպատվաստման ենթարկվի, քանի որ ԱՄՆ-ում գրինքարտ ունեցողներն անվճար են վիրահատվում: Մայր Աթոռի հետ կապեր ունեցող մեր զրուցակիցն ասաց, որ Էջմիածնում քչերն են հավատում, որ Պարգեւ սրբազանը կվերադառնա Հայաստան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում