Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Եթե համեմատենք երեկվա՝ Բաղրամյան պողոտայում և Հանրապետության հրապարակում կարգախոսները, մեկն ասում էր՝ «ազգ-բանակ-հաղթանակ», մյուսը՝ «Նիկոլ՝ վարչապետ» և մի հակահիգիենիկ ձայնարկություն էր կատարում «հու-հու-դմփ»՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Վերնատուն» ակումբի անդամ, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը «Մարտի 1»-ի գործով դատական նիստի ընթացքում դատարանի դիմաց ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում։
Նրա համոզմամբ՝ կարգախոսներից դատելով արդեն կարելի է ասել՝ ով ինչ նպատակ է հետապնդում։
«Կարելի է ասել՝ շատ մենակ է Նիկոլ Փաշինյանը, անկախ նրանից՝ 10-20 հազար մա՞րդ կային, թե՞ մենակ էր այդ հարթակում։ Նույնիսկ չէի պատկերացնում, որ որևէ մեկը կարող էր ելույթ ունենալ և արդարացնել այն հիմարությունները, որ մեկ ժամ շարունակ ասում էր Նիկոլ Փաշինյանը»,-ասաց Ռուբեն Հակոբյանը։
Խոսելով «Մարտի 1-ի» գործի մասին՝ նա ասաց, որ ինչքան խորանում ես, տեսնում ես, որ սա լուրջ ծրագիր է եղել։
«Ես, օրինակ, չգիտեմ, մինչև հիմա քննե՞լ են Հանրային խորհրդի նախագահին․ մեկ էլ պարզվում է, որ այդ ատելության ընդհանուր մթնոլորտում տարածում է ինֆորմացիա, որ իշխանությունները երեխա են սպանել՝ միտինգավորի են սպանել, մտածում է այդ շրջանակում, նաև զանգում է դեսպանատները։ Լավ է, որ ԱՄՆ դեսպանատունը հայտնում է, որ այդպիսի ինֆորմացիա կա, որը կեղծ է։ Այսինքն, երևում է, որ սա շատ լուրջ ծրագիր է։ Եվ եթե նկատի ունենանք, որ այդ ամբողջ ընթացքում՝ 2008 թ-ի նախագահական ընտրություններին սկսվեց, որ պետք է քշել այս մոնղոլ-թաթարական լծին, իսկ դրա կուլմինացիան, որից հետո ավելի գեներացված ատելությունը մտավ մարդկանց մեջ, այն էր, որ պետք է քշենք այս տականք ղարաբաղցիներին Երևանից։ Տարածություն չէր թողնում նորմալ մտքի, ինչին հետևեց 10 զոհը։ Իրենց կերպարը ամբողջությամբ դա է»,-նշեց Ռուբեն Հակոբյանը։
Նա նկատեց, որ ժողովուրդը արդեն դառնում է քաղաքացի և հասկանում է՝ ինչ է կատարվել իր հետ։
«Հասկանում են, որ, ի վերջո, լուրջ ծրագրով կարողացան ջախջախել բանակը․ այսօր արյունածոր է մեր բանակը, չնայած հիմքը ամուր է, որովհետև ունենք ԳՇ, որտեղ ասացին՝ վերջապես պետության անվտանգության երաշխավորը բանակն է, և հիմա ոտքի է կանգնում և քաղաքացիները արդեն հասկանում են՝ ինչ է կատարվել իրենց հետ»,-ասաց քաղաքական գործիչը։
Նա համոզված է, որ հասարակական կարծիքը մեկ տարի առաջ և հիմա՝ բացարձակ տարբեր է։
Մանրամասն՝ տեսանյութում․