Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը երեկ ԱԺ նիստի ժամանակ խիստ տոնով (նրա խոսափողն անջատված է եղել) ՀՀԿ-ականներին սպառնացել է, թե՝ «հեսա ձեր բյուջեին «դեմ» եմ քվեարկելու»։
Երեկ, երբ «ՀԺ» թղթակիցը խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին հարցրել է, թե ինչո՞ւ էր զայրացել գեներալը, նա պատասխանել է, թե միայն գեներալը չէր վրդովված, շատ պատգամավորներ էին վրդովված, քանի որ իրենց առաջարկները չեն ընդունվել։
Հարցին՝ ի՞նչ պատիժ է հասնելու գեներալին, եթե «դեմ» քվեարկի բյուջեին, Սահակյանը պատասխանել է. «ՀՀԿ-ն չի պատժում, ՀՀԿ-ն իր դրսևորումներն ունի»։
Ըստ Գալուստ Սահակյանի` գեներալի ծառայությունները հայրենիքին այնքան մեծ են, որ իրավունք ունի անել ինչ ուզում է: