Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ավտոգազալցակայանի աշխատակցի նկատմամբ նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։
2016 թվականի նոյեմբերի 13-ին՝ ժամը 04:30-ին, «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել առ այն, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Կապան քաղաքի բնակիչ Մ.Ավանեսյանը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նա մարմնական վնասվածքն ստացել է նույն օրը՝ աշխատավայրում՝ ավտոգազալցակայանում հարձակման ենթարկվելու հետևանքով։
Նախնական տվյալներով՝ 2016թ. նոյեմբերի 13-ին` ժամը 04:00-ի սահմաններում, դիմակավորված անձինք, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, մտել են Կապան քաղաքում գործող ավտոգազալցակայանի տարածք և որպես զենք օգտագործվող առարկաներով բռնություն գործադրել աշխատակից Մ.Ավանեսյանի նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ՝ ծոծրակոսկրի բաց կոտրվածքի, լանջաթաղի սալջարդ վերքի և փակ գանգուղեղային վնասվածքի ձևով։ Հարձակումը նկատել են մյուս աշխատակիցները, ովքեր շտապել են օգնության, և առերևույթ հանցագործություն կատարած անձինք դիմել են փախուստի։
Սյունիքի մարզային քննչական վարչությունում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի հատկանիշներով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել են արնանման հետքեր և կպչուն ժապավեն։ Հարցաքննվել են մի շարք վկաներ: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության ևհասարակայնության
հետ կապերի բաժին