Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ես հավատում էի։ Մեզ մոտ շատ հանգիստ մթնոլորտ էր։ Փառք տղաներին, ամեն ինչ արեցին, որ մեր ժողովրդին ուրախություն պարգևեն։ Ծայրահեղությունից` ծայրահեղություն ժողովուրդ ենք։ Իմ առաջին ասուլիսի ընթացքում ինձ հարց հնչեց, թե որ դեպքում հրաժարական կտամ, իսկ հիմա խոսում ենք աշխարհի առաջնությունում հանդես գալու մասին։ 2։0 հաշվով պարտվելուց հետո հանդերձարանում ամեն ինչ հանգիստ էր։ Գոհ եմ շատ տղաների կատարած աշխատանքից։ Սա թիմային աշխատանք է։ Սա միայն Արթուր Պետրոսյանի աշխատանքը չէ։ Նաև դուք՝ լրագրողներդ շատ դրական մթնոլորտ ստեղծեցիք։ Բոլորիդ շնորհակալ եմ»,-ԱԱ-2018-ի ընտրական փուլի հերթական խաղում Հայաստանի ազգային հավաքականի հաղթանակից հետո հայտարարեց հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը։
Անդրադառնալով հարցին, թե կարելի է ասել, որ սա գյումրեցու թասիբ էր, Պետրոսյանը պատասխանեց․ «Սա հայի թասիբն էր, ոչ թե գյումրեցու»։