Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ժամը 12.49-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Պարույր Սևակի փողոցի թիվ 9 հասցեում վերելակի ճաղավանդակի և պատի արանքում դի կա, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ Անի թաղամասի Պարույր Սևակի փողոցի թիվ 9 հասցեում 1949 թ. ծնված Ա. Չ.-ը մնացել է ինքնաշեն վերելակի ճաղավանդակի ու հարակից պատի արանքում և մահացել: Վերելակը հաշվառված չէ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում և չունի համապատասխան թույլտվություն:
Ինչպես տեղեկացնում է «Հայկական ժամանակ»-ը, դեպքը տեղի է ունեցել «Գյումրեցու ոգի» կուսակցության շտաբում:
Yerkir.am-ի թղթակիցներն այցելել են շտաբ, բայց այն փակ է եղել: Մոտակայքում էլ մարդ չի եղել: