կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-02 12:49
Քաղաքական

Քվեարկեցի գյումրեցու բարեկեցության համար. Աշոտ Կուրղինյան

Քվեարկեցի գյումրեցու բարեկեցության համար. Աշոտ Կուրղինյան

Քիչ առաջ Գյումրու պետական բժշկական քոլեջում տեղակայված 34/43 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց Գյումրու ՏԻՄ ընտրություններում ավագանու ՀՅԴ ցուցակը գլխավորող` «Մոր և մանկան ավստրիական» հիվանդանոցի գործադիր տնօրեն, բժիշկ Աշոտ Կուրղինյանը:

«Քվեարկեցի ճշմարտության օգտին, արդարության, գյումրեցու բարեկեցության համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ թեկնածուն:

Կուրղինյանը հույս հայտնեց, որ լուրջ խախտումներ չեն լինի: «Մեր հիմնական խնդիրը հանձնաժողովներում և ընտրատեղամասերում hաշվառման ընթացքում օրենքի տառը պահելն է»,- ասաց նա:

Անդրադառնալով ընտրությունների ընթացքում Գյումրիում տիրող լարված իրավիճակին` Կուրղինյանն ասաց. «Փորձը ցույց է տալիս, որ Գյումրիում անցկացվող ընտրությունները շատ չեն տարբերվում հանրապետության մյուս վայրերում անցկացվող ընտրություններից, վերջին՝ Էջմիածնի օրինակը` վկա, ընդհանուր մթնոլորտը նույնն է: Միշտ ժողովուրդն ավելի լարվում է, մեր նպատակն է, որ արդարացի պայքար լինի քաղաքական ուժերի միջև»:

Նա նշեց, որ ՀՅԴ-ն նպատակ ունի ստեղծել ընտրական գործընթացների այնպիսի մշակույթ, որը տարածվի ողջ հանրապետությունում, իսկ իշխանությունը լինի միայն ընտրված և լեգիտիմ: «Մեր ցանկությունն է ունենալ ուժեղ, ներկայացուցչական և պահանջկոտ ավագանու թիմ, որը կընտրի քաղաքապետ, որն էլ կաշխատի մեծ ինտենսիվությամբ, բաց և թափանցիկ»,- ասաց Կուրղինյանը: