|
Փոխարժեքներ
23 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.8175 |
| GBP | ⚊ | £ 512.43 |
| GEL | ⚊ | ₾ 141.31 |
Այսօր` կառավարության նիստից առաջ, վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց կադաստրի պետական կոմիտեին` տասնօրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ հանրային ծառայությունների վերաբերյալ, տեղեկատվական համակարգերի միջոցով տեղեկատվություն ստանալու վերաբերյալ:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին հանձնարարվեց, համագործակցելով ՀԾԿՀ-ի հետ, մոնիտորինգի ենթարկել բիզնեսի, հանրային ծառայությունների միացման գործընթացը, մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ դրանց միացման խոչընդոտները վերացնելու ուղղությամբ և գործընթացը պարզեցնելու վերաբերյալ:
«Մենք պետք է մեր երկրում հնարավորություն ունենանք, որ օնլայն ռեժիմով ցանկացած քաղաքացի հետևի, եթե բիզնես է ուզում հիմնել, իմանա, հնարավորություն կա՞ ենթակառուցվածքների համար՝ լինի գազ, ջուր, կիլովատտ և այլն: Այս տեղեկատվությունը պետք է լինի հասանելի»,- ասաց վարչապետը: