Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Վերջին օրերին Կոմպոզիտորների միության շարքերը համալրվել են: Եվ հետաքրքիրն այն է, որ միության շարքերը համալրել են այն մարդկանցով, որոնց ժամանակին հեռացրել են միությունից. yerkir.am-ի հետ զրույցում տեղեկացրեց կոմպոզիտոր Լեւոն Չաուշյանը:
Նա նշեց նաեւ, որ միության նախագահն իրավունք չուներ նոր մարդիկ ընդունելու միություն, քանի որ միությունն այդպես էլ շարունակում է մնալ առանց վարչության.«Անհասկանալի է, թե ինչո՞ւ են անդամատոմս տալիս նրանց, ումից ժամանակին վերցրել են այդ անդամատոմսերը»:
Չաուշյանը հույս ունի, որ համագումարից հետո ինչ-որ բան կփոխվի, քանի որ 22 տարի ճահճի մեջ մնալուց հետո պետք է, որ մարդիկ խելքի եկած լինեն:
«Եթե փոխվի միության նախագահը, անկասկած, ամեն ինչ դեպի լավը կգնա: Պետք է մաքրվի միությունը կեղտից, եւ մարդկային հարաբերությունները լավանան»,- ասաց Չաուշյանը: