|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Իսրայելում ընթացող Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2017 թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը հաղթեց Իսլանդիային և դուրս եկավ էլիտ Ռաունդ փուլ: Հանդիպման 19-րդ րոպեին Մարտին Գրիգորյանն առաջ մղեց Հայաստանի հավաքականին: 25-րդ րոպեին Ագուստ Հլինսոնը հավասարեցրեց հաշիվը: 36-րդ րոպեին Գերման Կուրբաշյանը հստակորեն իրացրեց 11-մետրանոցը՝ կրկին առաջ մղելով մեր հավաքականին, իսկ 63-րդ րոպեին նույն Կուրբաշյանը հաշիվը դարձրեց 3:1: 80-րդ րոպեին Լարուս Բյոռնսոնը հաշիվը դարձրեց 3:2:
Այսպիսով, մեր հավաքականը հաղթեց 3:2 հաշվով և վաստակեց 4 միավոր: Մեր թիմը խմբում գրավեց երրորդ տեղը և ընդգրկվելով մրցաշարի որակավորման փուլի բոլոր 13 խմբերում երրորդ տեղ գրաված լավագույն 5 թիմերի շարքում՝ դուրս եկավ հաջորդ էլիտ ռաունդ փուլ: