|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային երիտասարդական 4-րդ գիտաժողովի մի խումբ մասնակիցների:
Այս մասին Yerkir.am-ին հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահը գոհունակությամբ նշել է, որ գիտաժողովի անցկացումն Արցախում դարձել է ավանդական և իր ներդրումն ունի հայոց պետականության ու նրա արցախյան հատվածի պատմության եւ արդի զարգացումների ուսումնասիրման գործում:
Հանդիպմանն արծարծվել են նաև արտաքին ու ներքին քաղաքականությանը և տարածաշրջանային խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր: