Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ մեր հնգամյա համագործակցությունը թույլ է տալիս լավատեսությամբ նայել ապագային և գոհոնակությամբ՝ արդեն արված և ընթացիկ աշխատանքներին»,- այս մասին ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ ասաց Ֆրանսիական զարգացման գործակալության կայուն զարգացման բաժնի ներկայացուցիչ Վաչե Փափազյանը:
Ներկայացնելով գործակալության իրականացրած աշխատանքները՝ Վ. Փափազյանը հատկապես շեշտեց Կապսի և Վեդիի ջրամբարների շինարարության հետ կապված նախագծերը.
«Հայաստանի կառավարության խնդրանքով մենք ձեռնամուխ եղանք Վեդիի ջրամբարի շինարարության գործին, որը հնարավորություն կտա պահեստավորել շուրջ 200 մլն խմ ջուր և ոռոգելի դարձնել 3200 հա հավելյալ հողատարածք, ինչը գյուղատնտեսության զարգացման գործում զգալի նշանակություն կարող է ունենալ: Հետևելով նորանշանակ նախագահի գործունեությանը, կարող եմ գոհունակությամբ ասել, որ մեր մոտեցումները համընկնում են՝ հատկապես պետական սուբսիդավորման նվազեցման և ոռոգելի հողատարածքների ավելացման վերաբերյալ»,- ասաց Վ. Փափազյանը:
ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանը նշեց, որ ջրային տնտեսության ոլորտում սպասվող կառուցվածքային փոփոխությունների հիմնական նպատակը կոռուպցիոն ռիսկերի նվազեցումն է, ինչպես նաև՝ ենթակառուցվածքների աշխատանքի արդյունավետության բարձրացումը.
«Ուզում եմ նշել, որ որևէ կառուցվածքային փոփոխություն, որ կլինի համակարգում, ինքնանպատակ չի լինի: Մեր բոլոր ջանքերն ուղղված են լինելու աշխատանքի արդյունավետության բարձրացմանը և նոր դաշտ մտնողների աջակցությանը: Մեր առաջնային խնդիրներից մեկը խորհրդային տարիներին ոռոգվող և այսօր անտերության մատնված հողատարածքները կրկին գործածության մեջ դնելն է: Մենք պետք է օգտագործել գյուղոլորտի զարգացման յուրաքանչյուր հնարավորություն՝ գյուղացու բեռը թեթևացնելու և նրա համար դաշտը գրավիչ դարձնելու համար: Գյուղացին պետք է տեսնի, որ հողը կարող է բիզնես դառնալ իր համար՝ ապահովելով ոչ միայն իր ընտանիքի բարեկեցությունը, այլև՝ ողջ երկրի» ,- ասաց Ա. Հարությունյանը՝ ավելացնելով, որ հաջորդ կարևորագույն խնդիրը, որն այսօր լուծման կարիք ունի, էներգախնայողությունն է: