Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության ծրագիրը երեկ ՀՀԿ-ն շատ մանրակրկիտ քննարկել է. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Վահրամ Բաղդասարյանը:
Խոսելով այն մասին, թե ինչո՞վ է նոր կառավարության այս ծրագիրը տարբերվելու մյուս կառավարությունների ծրագրերից, նա նշեց, որ քայլերն ավելի են կտրուկացել: «Այս ծրագրում լինելու է երկու փուլ: Առաջին փուլը կլինի հիմքերի ստեղծում, դա կարճաժամկետ ծրագիրն է, իսկ երկրորդը հեռանկարային է»,- ասաց պատգամավորը:
Բաղդասարյանի խոսքով` այս ծրագիրը վեցամսյա է, որովհետև գուցե ապրիլից հետո /խորհրդարանական ընտրություններ 2017թ-. խմբ/ լինի նոր իշխանություն:
«Ասենք` իշխանությունը փոխվեց: Կարևոր է, որ նա իր 5-6 տարվա ծրագիրը չփաթաթի հաջորդ կառավարությունների վզին: Դրա համար էլ նոր կառավարությունը ծրագիրը բաժանել է երկու մասի՝ կարճաժամկետ և հեռանկարային«,- ասաց նա` հավելելով, որ ծրագիրը դեռ նախնական փուլում է, և ինքը չի ցանկանում մանրամասն խոսել:
Բաղդասարյանն ավելացրեց, որ երբ կառավարության ծրագիրը ԱԺ-ում ներկայացվի և խմբակցություններում ու հանձնաժողովներում քննարկվի, նոր միայն հնարավոր կլինի մանրամասն խոսել ծրագրի մասին: